Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի օգնի տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i149276-Օտարերկրյա_ուժերի_ներկայությունը_չի_օգնի_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_հաստատմանը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ընդգծել է.«Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի օգնի տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2021 14:17 Asia/Tehran
  • Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի օգնի տարածաշրջանում  կայուն  անվտանգության հաստատմանը

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ընդգծել է.«Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի օգնի տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը»:

Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը կիրակի օրը Դամասկոսում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպումից հետո ասել է.«Տարածաշրջանի երկրների ու մուսուլման երկրների  խորհրդակցություններն ու համագործակցությունները կարևոր դեր կարող են ունենալ տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու գործում»:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է.«Սիրիայի արտգործնախարարի հետ անցկացվեցին շատ օգտակար բանակցություններ երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման ուղիների վերաբերյալ»:

Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ երկու երկրները մշակում են տնտեսական և առևտրային համագործակցության ակտիվ զարգացման ծրագիր` թշնամիների  բռնի պատժամիջոցներին դիմակայելու  համար:

Անդրադառնալով  այդ հանդիպման ժամանակ տարածաշրջանային վերջին զարգացումների քննարկմանը,  Ամիր Աբդուլլահյանը նշել է.«Տարածաշրջանում քաղաքական և անվտանգության ցանկացած դասավորումները կարող են իրականանալ տարածաշրջանի բոլոր երկրների, ներառյալ Սիրիայի  մասնակցությամբ և այս ճանապարհին  կարևորում ենք  Իրաքի և Սիրիայի դերը տնտեսական, անվտանգության և քաղաքական ոլորտներում տարածաշրջանային նոր դյուրությունների ստեղծմանը նպաստելու գործում»: