Ամիր Աբդոլլահյան Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան Իրանի ժողովրդի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i149382-Ամիր_Աբդոլլահյան_Վիեննայի_բանակցությունները_պետք_է_շոշափելի_ձեռքբերում_ունենան_Իրանի_ժողովրդի_համար
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «13 -րդ կառավարությունը կարծում է, որ Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան իր ժողովրդի համար, և ոչ ոք չի ընդունի մի գործընթաց, որը լինի պարզապես ժամանակի կորուստ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2021 08:34 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան Իրանի ժողովրդի համար

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «13 -րդ կառավարությունը կարծում է, որ Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան իր ժողովրդի համար, և ոչ ոք չի ընդունի մի գործընթաց, որը լինի պարզապես ժամանակի կորուստ»:

Երկուշաբթի օրն Իրանի ռադիոհեռոըւստատեսության երկրորդ ալիքի լրատվական հաղորդման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանի խորհրդարանն ու կառավարությունը ձգտում են  բանակցություններում լիարժեք ապահովել իրանցիների իրավունքները: Մենք հույս ունենք, որ Վիեննայի բանակցությունները կընթանան բանականության և տրամաբանության հիման վրա»:

Նա հավելել է. «Ամերիկացիների առաջին սխալը կայանում է Իրանի ժողովրդի դեմ սպառնալիքի բառապաշարի կիրառման մեջ: Նրանք պետք է  քաղաքավարությամբ վերաբերվեն Իրանի ժողովրդին»:

Ամիր Աբդոլլահյանի խոսքով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած բանակցություն, որը հիմնված կլինի տրամաբանության վրա»:

«Բանակցությունները դիվանագիտության գործիքներից մեկն են, և մենք ակնկալում ենք, որ մյուս կողմը ժամանակ չի կորցնի, քանի որ ոչ ոք դա չի ընդունի»,- ասել է նա: