ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար. Բանակի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i149484-ԻԻՀ_բանակի_գլխավոր_հրամանատար._Բանակի_հակաօդային_պաշտպանությունը_պատրաստ_է_դիմակայել_ցանկացած_սպառնալիքի
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հանդես է եկել ուղերձով, որում նշել է. «Բանակի ՀՕՊ-ը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 11:49 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար. Բանակի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հանդես է եկել ուղերձով, որում նշել է. «Բանակի ՀՕՊ-ը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»:

ԻԻՀ  բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր   Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին սեպտեմբերի 1-ին հղած ուղերձում շնորհավորել է «Բանակի հակաօդային պաշտպանության օրը»:

Բանակի գլխավոր հրամանատարն իր ուղերձում ասել է. «Տարբեր տեսակի համակարգեր և ռադարների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև զինված ուժերի այլ ստորաբաժանումների, հատկապես ՝ հեղափոխության պահապանների հետ փոխգործակցության և սիներգիայի  շնորհիվ,  բանակի հակաօդային պաշտպանությունը այսօր պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»:

Ուղերձումա սված է. «Բանակի հակաօդային պաշտպանության ուժերի օրը այն հերոսների անկեղծ ջանքերի հիշատակն է, ովքեր զոհվեցին  Իրան-Իրաք պատերազմի սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում՝ ամբողջ ուժով Իսլամական Իրանի երկինքը պաշտպանելիս և դարձան այսօրվա Իրանի  պատիվն ու համբավը»: