Խաթիբզադե. Աֆղանական խմբերը պետք է խուսափեն բռնությունից և եղբայրասպանությունից
Իրանի արտգործնախարարության խոսնակմ աֆղանական խմբերին կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց և եղբայրասպանությունից:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Աֆղանստանի զարգացումներին և Փանջշիրի բախումներին, բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ վեճերի լուծման և փոխադարձ բավարար լուծման հասնելու երկխոսության սկզբունքին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք հավատում ենք, որ Աֆղանստանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն իրական աֆղանական երկխոսության միջոցով ՝ առանց օտար երկրների ներկայության և միջամտության»:
Նա հավելել է. «Աֆղանստանն այսօր հոգնել է տարիների օկուպացիայից, պատերազմից և բռնությունից, ուստի բոլոր խմբերը պետք է խուսափեն բռնության կրկնությունից և եղբայրասպանությունից»:
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է ցանկացած արտաքին միջամտություն Աֆղանստանի ներքին գործերին, հավելելով. «Աֆղանստանի ժողովուրդն արժանի է ժողովրդական և համապարփակ կառավարության, որը կներկայացնի երկրի ժողովրդագրական և էթնիկ կազմը»: