Չինաստանը պարալիմպիկ խաղերի չեմպիոնն է, Իրանը 13 -րդ տեղում է
https://parstoday.ir/hy/news/iran-i149830-Չինաստանը_պարալիմպիկ_խաղերի_չեմպիոնն_է_Իրանը_13_րդ_տեղում_է
Չինաստանը Ճապոնիայում անցկացված 16-րդ պարալիմպիկ խաղերի չեմպիոն է հռչակվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 08:21 Asia/Tehran
  • Չինաստանը պարալիմպիկ խաղերի չեմպիոնն է, Իրանը 13 -րդ տեղում է

Չինաստանը Ճապոնիայում անցկացված 16-րդ պարալիմպիկ խաղերի չեմպիոն է հռչակվել:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 2020 թվականի Տոկիոյի պարաօլիմպիական խաղերը պաշտոնապես ավարտվեցին այսօր (կիրակի), և չինական սպորտային հավաքականը հսկայական տարբերությամբ առաջին տեղը գրավեց ՝ նվաճելով 96 ոսկե, 60 արծաթե և 50 բրոնզե մեդալներ:

Բրիտանիայի սպորտային հավաքականը նվաճեց 41 ոսկե, 38 արծաթե և 45 բրոնզե մեդալ, իսկ Միացյալ Նահանգները՝ 37 ոսկե, 36 արծաթե և 31 բրոնզե մեդալներ՝ համապատասխանաբար զբաղեցնելով երկրորդ և երրորդ տեղերը:

Իրանի պարաօլիմպիական հավաքականը Տոկիո 2020-ի պարալիմպիկ խաղերում նվաճեց 12 ոսկե, 11 արծաթե և մեկ բրոնզե մեդալներ: Մեդալների բաշխման աղյուսակում Իրանը զբաղեցնում է տասներեքերորդ տեղը:

Շաբաթ օրը ԻԻՀ առաջնորդը հրապարակել է ուղերձ, որում շնորհակալություն է հայտնել պարաօլիմպիական խաղերում Իրանի հավաքականին:

 Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձում ասված է.

«Հանուն Աստծու: Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարաօլիմպիական խաղերի փառապանծ հավաքականի մարզիկներին, որոնք իրենց նվաճած մեդալներով ուրախություն պատճառեցին Իրանի ժողովրդին:

Սեյեդ Ալի Խամենեի

05.09.2021»