Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ն պետք է պահպանի իր չեզոքությունն ու պրոֆեսիոնալիզմը
https://parstoday.ir/hy/news/iran-i150050-Ղարիբաբադի._ՄԱԳԱՏԷ_ն_պետք_է_պահպանի_իր_չեզոքությունն_ու_պրոֆեսիոնալիզմը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն արձագանքելով ՄԱԳԱՏԷ-իգլխավոր տնօրենի հրապարակած զեկույցին, հայտարարեց, որ կազմակերպությունը պետք է պահպանի իր չեզոքությունն ու պրոֆեսիոնալիզմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 04:53 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ն պետք է պահպանի իր չեզոքությունն ու պրոֆեսիոնալիզմը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն արձագանքելով ՄԱԳԱՏԷ-իգլխավոր տնօրենի հրապարակած զեկույցին, հայտարարեց, որ կազմակերպությունը պետք է պահպանի իր չեզոքությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Երեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում,  Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Իրանի միջուկային գործունեությունը, ներառյալ՝ տարբեր մակարդակներում ուրանի հարստացումը և  մետաղական ուրանի արտադրությունը, իրականացվում են Միջուկայինզ ենքի չտարածման պայմանագրով Իրանի իրավունքների շրջանակներում և երաշխիքային պարտավորություններին համապատասխան»:

Նա հավելել է. «Քանի որ միջուկային համաձայնության մյուս կողմերը չեն կատարել պատժամիջոցների վերացման կապակցությամբ  իրենց ստանձնած պարտավորությունները և ԱՄՆ -ի անօրինական և միակողմանի պատժամիջոցների  քաղաքականությունը շարունակվում է, ոչ ոք չի կարող Իրանին խնդրել դադարեցնել համաձայնագրի շրջանակներում իրականացվող իր միջուկային գործունեությունը»: 

Ղարիբաբադին քննադատել է երաշխիքային պայամանագրից դուրս տվյալների գրանցման վերաբերյալ ԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի անդրադարձը, նշելով. «Ըստ ՄԱԳԱՏԷ-ի հետ ձեռք բերված  համաձայնության, այդ գործողության համար նախատեսվել է երեք ամիս: Համաձայնությունը կնքվել է զուտ քաղաքական հիմքերով և որևէ իրավունք չի վերապահում ՄԱԳԱՏԷ-ին ու ոչ էլ պարտավորություն սահմանում Իրանի համար»:

Երեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ՀԳՀԾ-ի ու երաշխքիային գործողությունների վերաբերյալ իր զեկույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներում գործակալության ստուգումները կտրուկ նվազել են: