Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները դադարեցվել են
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է.«ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները դադարեցվել են»:
Բեհրուզ Քեմալվանդին սպետեմբերի 9-ին հայտարարել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները դադարեցվել են, սակայն երաշխիքների շուրջ համաձայնագրի շրջանակում ստուգումներ կիրականացվեն»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության խոսնակը հավելել է.«Պատժամիջոցները չեղարկելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու իսլամական խորհրդարանի ռազմավարական քայլի մասին օրենքի համաձայն, օրենքը վավերացվելուց երկու ամիս անց, հաշվի առնելով հակաիրանական պատժամիջոցների շարունակվելը, հայտարարվեց,որ այլևս երկրում ստուգումներ չեն անցկացվելու»:
Wall Street Journal- ը հայտարարել է, որ Իրանը դեմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեությանը, ընդ որում, ՄԱԳԱՏԷ -ի գործունեությունն Իրանում խիստ թուլացել է: