Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի ոչ կառուցողական գործողությունների մասին
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է գործակալության ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, նշելով. «Գործակալությունը և դրա քաղաքականությունը մշակող մարմինները չեն կարող իրենց անջատել ՀԳՀԾ-ի ճակատագրից և ցանկացած ոչ կառուցողական գործողություն կվնասի բանակցային գործընթացին»:
Քազեմ Ղարիբաբադին, իր թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված զարգացումների և Կառավարիչների խորհրդի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման մասին, նշելով. «Գործակալության նկատմամբ անդամ երկրների վստահության և կառույցի հեղինակության պահպանման համար անհրաժեշտ սկզբունքներն են ապաքաղաքականացումը, անկախությունը, անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը»:
Նա հավելել է, «Գործակալությունը և դրա քաղաքականությունը մշակող մարմինները չեն կարող իրենց անջատել ՀԳՀԾ-ի ճակատագրից և ցանկացած ոչ կառուցողական գործողություն կվնասի բանակցային գործընթացին: Իհարկե, ես հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ Կառավարիչների խորհրդի նիստում կգերակշռի ռացիոնալությունը»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը անցած երեքշաբթի օրը նույնպես կառույցին խորհուրդ էր տվել պահպանել իր անկախությունը, անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը ՝ ասելով. «Ոչ ոք չի կարող Իրանից պահանջել դադարեցնել իր միջուկային գործունեությունը»: