Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի ոչ կառուցողական գործողությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i150280-Իրանը_նախազգուշացրել_է_ՄԱԳԱՏԷ_ի_ոչ_կառուցողական_գործողությունների_մասին
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է գործակալության ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, նշելով. «Գործակալությունը և դրա քաղաքականությունը մշակող մարմինները չեն կարող իրենց անջատել ՀԳՀԾ-ի ճակատագրից և ցանկացած ոչ կառուցողական գործողություն կվնասի բանակցային գործընթացին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 04:59 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի ոչ կառուցողական գործողությունների մասին

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է գործակալության ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, նշելով. «Գործակալությունը և դրա քաղաքականությունը մշակող մարմինները չեն կարող իրենց անջատել ՀԳՀԾ-ի ճակատագրից և ցանկացած ոչ կառուցողական գործողություն կվնասի բանակցային գործընթացին»:

Քազեմ Ղարիբաբադին, իր թվիթերյան  միկրոբլոգում անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված  զարգացումների և Կառավարիչների խորհրդի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման մասին, նշելով. «Գործակալության նկատմամբ  անդամ երկրների վստահության և կառույցի հեղինակության պահպանման համար անհրաժեշտ սկզբունքներն են ապաքաղաքականացումը, անկախությունը, անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը»:

Նա հավելել է, «Գործակալությունը և դրա  քաղաքականությունը մշակող մարմինները չեն կարող իրենց անջատել  ՀԳՀԾ-ի ճակատագրից  և ցանկացած ոչ կառուցողական գործողություն կվնասի բանակցային գործընթացին:  Իհարկե, ես հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ Կառավարիչների խորհրդի նիստում կգերակշռի ռացիոնալությունը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԳԱՏԷ-ում  Իրանի մշտական ​​ներկայացուցիչը անցած երեքշաբթի օրը նույնպես կառույցին  խորհուրդ էր տվել պահպանել իր անկախությունը, անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը ՝ ասելով. «Ոչ ոք չի կարող Իրանից պահանջել դադարեցնել իր միջուկային գործունեությունը»: