Սեպտեմբեր 20, 2021 09:11 Asia/Tehran
  •  Իրանի հյուսիս -արևմուտքում չեզոքացվել է ահաբեկչական խումբ

Իրանի արևմտյան Ատրպատական նահանգի հարավում Փիրանշահրից Նաքադե տանող ճանապարհին, անվտանգության ուժերը չեզոքացրել են ահաբեկչական խումբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն արևմտյան Ատրպատական նահանգի հետախուզական վարչությունը հայտարարել է. «Նահանգի հարավում հետախուզական ուժերի հետ բախումների ժամանակ, սպանվել են հակահեղափոխական խմբի երկու անդամներ,  ևս մի քանիսը ձերբակալվել են»:

Հայտարարության մեջ ասված է. «Ահաբեկչական խմբի անդամները ծրագրել էին շրջանի զինվորականների շղթայական սպանություններ, գումարի շորթում, ինչպես նաև բնակիչների դեմ ուղղված սպառնալիքների հնչեցում և բռնության գործադրում»:

Ահաբեկչական խմբի անդամներից առգրավվել է նաև որոշակի քանակությամբ զենք և զինամթերք:

Պիտակ