Իրանում սահմանապահների հետ բախման ժամանակ սպանվել է 2 ահաբեկիչ
ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է երկրի հարավ-արևելքում սահմանապահների և ահաբեկչական խմբավորման անդամների միջև զինված բախման հետևանքով երկու ահաբեկիչների մահվան և մի քանիսի վիրավորվելու մասին։
Բրիգադի գեներալ Ահմեդ Ալի Գուդարզին հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորման անդամները նպատակ են ունեցել հարավարևելյան սահմանից մուտք գործել երկիր՝ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, սակայն ոստիկանության սահմանապահ ուժերի զգոնության շնորհիվ, դա նրանց չի հաջողվել։
Նշելով, որ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է, Գուդարզին հավելել է, որ վերջինս օտարերկրյա քաղաքացի է, ով կապ է ունեցել ԻԼԻՊ-ի հետ և ծրագրել է կրոնական արարողությունների ժամանակ ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի կենտրոնում։
Նա հավելել է, որ խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ։