Իրանը շահագրգռված է ընդլայնել հարաբերությունները Շվեյցարիայի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i151300-Իրանը_շահագրգռված_է_ընդլայնել_հարաբերությունները_Շվեյցարիայի_հետ
ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է Շվեյցարիայի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 08:40 Asia/Tehran

ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է Շվեյցարիայի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ -ի հաղորդմամբ,  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, երեքշաբթի օրը  հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով երկու երկրների միջև կայուն և լավ հարաբերություններին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել երկու երկրների հարաբերությունները և տեսնել շվեյցարական ընկերությունների լայնածավալ ներկայությունը Իրանի տնտեսական և զարգացման նախագծերում. Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար բազմաթիվ հիմքեր կան»:

Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Վիաննայում ընթացող՝ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումը, նշելով, որ միջուկային բանակցություններում ամերիկացիներն ազնիվ չեն գործում. Նա հավելել է. «Վաշինգտոնին այլ բան չի մնում, քան ամբողջությամբ վերանայել իր մոտեցումն ու գործողությունները: կարևոր է, որ և՛ ամերիկացիները, և՛ եվրոպական կողը ցույցաբերեն ճկունություն, որպեսզի ապագա բանակցություններն ունենան շոշափելի արդյունքներ»: :

Շվեյցարիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ նշել է. «Շվեյցարիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության, որն անհրաժեշտ է շվեյցարական ֆինանսական ալիքի միջոցով ավելի արդյունավետ կերպով Իրանին անհրաժեշտ ապրանքների մատակարարելու համար»: