Ղարիբաբադիի պատասխանը Ատոմային էներգիայի գործակալության և Արևմուտքի հավակնոտ պահանջներին
Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Արևմուտքը չեն կարող լռել Իսրայելի ահաբեկչական գործողությունների դիմաց և միևնույն ժամանկ ցանկություն հայտնել շարունակել Իրանի միջուկային օբյեկտների մոնիտորինգը:
ԻՌՆԱ -ի հաղորդմամբ, երկուշաբթի օրն արձագանքելով ԱՄՆ-ի ու Եվրոեռյակի ներկայացուցիչների հայտարարություններին, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Ակնկալիք չունենաք, որ երբ ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգի սարքավորումները խափանվեն, Իրանը դրանք կփոխարինի նորերով՝ առանց ռեժիմին ծախս պարտադրելու և գործակալության ու պահանջատեր երկրների կողմցի որևէ քայլի ակնկալիքի»:
Նա հայտարարել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ -ի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը իրականացվել է լիարժեք կերպով և համաձայնեցված ժամանակում, հավելելով, որ Իրանը կսպասի իր բարի կամքի արձագանքին և յուրաքանչյուր փուլում համապատասխան քայլեր կձեռնարկի:
Ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենը քննադատել է Իրանի միջուկային համալիրում նոր տեսախցիկներ տեղադրելու արգելքը, պնդելով, որ դա հակասում է սեպտեմբերի 12 -ին իրանցի պաշտոնյաների հետ ստորագրված համաձայնագրին: