Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար. Մենք ուշադիր հետևում ենք սիոնիստների տեղաշարժերին
ԻԻՀ բանակի հրամանատարը հայտարարել է. «Այն ժամանակվանից, երբ Սիոնիստական ռեժիմը հայտնվեց մեր հյուսիսարևմտյան սահմաններրի մոտ, այդ սահմանների նկատմամբ ուշադրությունն աճել է և նրանց բոլոր տեղաշարժերը վերահսկվում են»:
Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդմամբ, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Քիումարս Հեյդարին, ուրբաթ օրը երկրի հյուսիսարևմտյան շրջաններում «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունների մեկնարկի ժամանակ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և սիրելի Իրանը վերջին երկու դարերի ընթացքում երբեք չեն եղել ագրեսոր և հարևաններից որևէ ակնկալիք չեն ունեցել ու միայն պաշտպանվել են»:
Բրիգադի գեներալ Հեյդարին հավելել է. «Այս տարածաշրջանում մենք ունենք անվտանգությունը խաթարող տարր, որը եկել է այլ վայրից: Դա Սիոնսիտական անօրինական ռեժիմն է: Այն ժամանակվանից, երբ Սիոնիստական ռեժիմը հայտնվեց մեր հյուսիսարևմտյան սահմաններրի մոտ, այդ սահմանների նկատմամբ ուշադրությունն աճել է և նրանց բոլոր տեղաշարժերը վերահսկվում են»:
Նա հավելել է. «Բացի այդ, իրանի համար դեռևս չի ապացուցվել, որ Սիրիայից տարածաշրջան եկած ահաբեկիչներն այնտեղից դուրս են բերվել և Իրանը զգայուն է այս հարցի նկատմամբ»:
Քիումարս Հեյդարին նշել է. «Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում մեր զինված ուժերի վարժանքներն իրականացվում են մանրամասն պլանավորման հիման վրա և ստորաբաժանումների վարժանքների անցկացման օրացույցային ծրագրով, զենքի փորձարկման նպատակով, և Իրանի աշխարհագրության ցանկացած մասում յուրաքանչյուր ստորաբաժանման մարտունակության գնահատման նպատակով»:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրն Իրանի հյուսիսարևմտյան շրջանում մեկնարկել է «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունը՝ 216 -րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի, 316 -րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի, 25 -րդ բրիգադի, 11 -րդ հրետանային ստորաբաժանման, ԱԹՍ -ի, անտառային ստորաբաժանումների, 433 -րդ մարտական ինժեներական ստորաբաժանման ներկայությամբ և օդից ուղղաթիռների աջակցությամբ: