Իրանը մշտապես ցանկացել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152162-Իրանը_մշտապես_ցանկացել_է_պահպանել_տարածաշրջանում_խաղաղությունն_ու_անվտանգությունը
ԻԻՀ բանակի գործողությունների գծով պետի տեղակալն ասել է. «Իրանը մշտապես ցանկացել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 10:57 Asia/Tehran

ԻԻՀ բանակի գործողությունների գծով պետի տեղակալն ասել է. «Իրանը մշտապես ցանկացել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»:

Գեներալ Ֆարհադ Արիանֆարը, «Ֆաթեհան  է  Խեյբար» զորավարժությունների շրջանակում նշել է, որ զորավարժությունների նպատակն է ցույց տալ բանակի պատրաստակամությունը՝ պաշտպանելու ԻԻՀ սահմանները: Նա հավելել է. «Իրանի  բանակի ցամաքային ուժերը պատրաստ են և արագ և համապատասխան արձագանք տալ ցանկացած սպառնալիքի»:

Ամիր Արիանֆարը հավելել է. «Զորովարժություններին ներգրավված  ստորաբաժանումները, իրականացնելով իրենց առջև դրված  ուսումնական, տեղեկատվական, հետախուզական և գործնական նպատակները, ցույց տվեցին, որ պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել երկրի ազգային անվտանգությունը և  սահմանները»:

ԻԻՀ բանակի գործողությունների գծով տեղակալը, նշել է, որ այս զորավարժությունների ուղերձը հարևան ու բարեկամ երկրների համար խաղաղությունն է, իսկ թշնամիների համար՝ արագ պատասխանելու վճռակամությունը: Նա հավելել է. «Իրանը մշտապես ցանկացել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»: