Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային առևտրի ներուժն ավելացել է
(last modified Tue, 12 Oct 2021 13:28:58 GMT )
Հոկտեմբեր 12, 2021 16:58 Asia/Tehran
  • Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային առևտրի ներուժն ավելացել է

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի տնտեսական ներուժի ավելացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ տարեկան կարելի է մինչև 12 միլիոն տոննա բեռ տեղափոխվել:

Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՕ-ի տարածաշրջանային պլանավորման խորհրդի առցանց նիստում Թուրքմենստանը  նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի (ՂԹԻ) առևտրային ներուժն ավելացնելու մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար: 

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Տույլա Մալկովի նախագահությամբ կայացած հանդիպմանը որոշվել է, որ փաստաթուղթը կստորագրվի 2022 թ. հունվարի 28 -ին. Աշխաբադում, ԷԿՕ -ի համաշխարհային տնտեսական կազմակերպության օրվա կապակցությամբ:

Թուրքմենական կողմն ասել է, որ ծրագիրը լիովին կվերանայվի և կպաշտպանվի երեք երկրների երկաթուղային վարչությունների  ներկայացուցիչների միջև աշխատանքային հանդիպումների շրջանակներում: Նաև շեշտվել է, որ փաստաթուղթը կխթանի տարածաշրջանի տնտեսական բարգավաճումը և արագորեն կհաղթահարի կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները: