Իրանի գլխավոր դատախազն այցելել է Հայաստանի Արմավիրի բանտ
Իրանի գլխավոր դատախազն այցելել է Հայաստանի Արմավիրի բանտ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերին հինգշաբթի օրն այցելել է Արմավիրի բանտ, որտեղ պատասխանատուների հետ քննարկել է իրանցի բանտարկյալների պայմանները:
Երևան կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացքում, Մոնթազերին այսօր այցելել է Արմավիրի բանտ և մոտկից հանդիպել է իռանցի բանտարկյալների հետ` ծանոթանալով նրանց խնդիրներին:
Բանտում գտնվող իրանցի բանտարկյալների հետ զրուցելուց բացի, Իրանի գլխավոր դատախազը քննարկել է բանտարկյալների խնդիրները և նրանց անհապաղ Իրան տեղափոխելու շուրջ բանակցել է բանտի ղեկավարության հետ:
Դատապարտյալների գործերի ընթացքի կրճատումը և դատավճիռների կայացումը Մոնթազերիի՝ Արմավիր բանտի ղեկավարների հետ խորհրդակցության թեմաներից են:
Իրանի գլխավոր դատախազին ուղեկցել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոhուրին: