ԻԻՀ քառյակ ուժերի օրակարգում հակազդեցությունն է ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i153258-ԻԻՀ_քառյակ_ուժերի_օրակարգում_հակազդեցությունն_է_ցանկացած_սպառնալիքի
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է. «ԻԻՀ քառյակ ուժերի օրակարգում հակազդեցությունն է ցանկացած սպառնալիքի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 11:22 Asia/Tehran
  • ԻԻՀ քառյակ ուժերի օրակարգում  հակազդեցությունն է ցանկացած սպառնալիքի

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է. «ԻԻՀ քառյակ ուժերի օրակարգում հակազդեցությունն է ցանկացած սպառնալիքի»:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ ՝ բանակի համակարգողի տեղակալ  ծովակալ Հաբիբոլլահ Սայարին, ԻԻՀ առաջնորդի իդեալների հետ բանակ  գաղափարական քաղաքական կազմակերպության անձնակազմի ուխտի վերահաստատման արարողության ժամանակ հայտարարել է. «Այսօր բանակն իր   առաքելության հետ մեկտեղ, պետք է պատրաստ լինի երկրի մյուս զինված ուժերի հետ միասին ւ ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում կանգնել ցանկացած սպառնալիքի դեմ»:

Ծովակալ Սայարին հավելել է, որ ամերիկյան բանակի ներկա թշվառ վիճակին ահսնելու պատճառը հոգևորության և բարոյականության բացակայությունն է:

Բանակի համակարգողի տեղակալը նշել է, որ բարոյական ու հոգևոր արժեքները պահպանելն  ԻԻՀ  բանակի  հատկանիշն է, հավելելով. «Այս եզակի հատկանիշները ԻԻՀ բանակի հզորության հիմքն են, և  ես կարող եմ հայտարարել, որ մենք հեղինակությամբ կանգնած ենք ցանկացած թշնամու դեմ»: