Ռայիսի. Հարևան երկրների հետ հարաբերությունները կառավարության հիմնական քաղաքականություններից են
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ օտար երկրները բարին չեն ցանկանում տարածաշրջանի երկրների համար, ընդգծել է.«Հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն Իրանի հարաբերությունները հարևանների հետ»:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաjիսին հինգշաբթի օրը իսլամական խորհրդարանում Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Լավ հարևանությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները և սահմանային շուկաների ակտիվացումը Իսլամական Հանրապետության ծրագրերից և քաղաքականություններից են»:
Իրանի նախագահը հավելել է. «Հարևանների հետ ապրանքային առևտուրը կարող է օգնել զարգացնել տնտեսությունը և հետագա հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»:
Իռանի նախագահը կառավարության առաջնահերթությունը համարեց երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքային ծրագրերի ավարտը, հավելելով.«Նահանգային ուղևորությունների ժամանակ ջանքեր են գործադրվում ավարտել տարբեր ոլորտների կիսատ մնացած նախագծերը, որոնք կօգնեն երիտասարդների զբաղվածությանը և երկրի զարգացմանը»: