Իրանի պողպատե արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 50 տոկոսով
Վերջին վեց ամիսների ընթացքում Իրանի պողպատե արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 50 տոկոսով:
Իրանի հանքերի և հանքարդյունաբերության զարգացման և նորոգման կազմակերպության (IMIDRO) փոխանցմամբ՝ վերջին վեց ամիսների ընթացքում Իրանի պողպատ արտադրող խոշոր ընկերություններն ավելի քան 3 միլիոն 800 հազար տոննա պողպատ են արտադրել, որը հիսուն տոկոսով գերազանցում է անցած տարի նույն ժամանակահատվածում արտադրված պողպատի ծավալը:
Այս ժամանակահատվածում պողպատ արտադրող Մոբարաքե ընկերությունն իր արտահանումների ծավալն ավելացրել է 118 տոկոսով, մինչդեռ Խուզեստանի պողպատ արտադրող ընկերությունը կարողացել է արտահանման 34 տոկոս աճ գրանցել:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ , այս տարի Սպահանի «Զոբ ահան» ընկերության արտահանման ծավալներն աճել է 32 տոկոսով, Խորասանի պողպատ արտադրող ընկերությանը 164, «Քավե Ջոնուբ» ընկերությանը 27, «Ֆուլադ Բոնաբինը» 25 և «Ֆուլադ Քյավիրինը» 39 տոկոսով: