Շամխանի. Իրանը էթնիկ խմբերի ծաղկանոց է
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, արձագանքելով Թուրքիայի նախագահի խոսքերին, գրել է. «Այն կառավարություններն են վախենում էթնիկ խմբերից, որ դիմակայում են նրանց, ոչ թե Իրանը, որը էթնիկ խմբարի գունապանակ է»:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Սիոնիստական ռեժիմի փուչ ինքնությունը չափազանցված ձևով ներկայացնելն այնպիսի պետության կողմից, որն իրեն հայտարարել է իսլամ աշխարհի առաջնորդ, ուժի՞ նշան է, թե՝ մուսուլմանության»:
Շամխանին գրել է. «Այն կառավարություններն են վախենում էթնիկ խմբերից, որ դիմակայում են նրանց, ոչ թե Իրանը, որը էթնիկ խմբարի գունապանակ է»:
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Սիոնիստական ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մասին հարցին, ասել էր, որ Իրանն Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների պատճառով չի բախվի Բաքվի հետ։