Իրանն ու Հայաստանը՝ տնտեսա-քաղաքական համագործակցության առիթներ և դրա տարածաշրջանային ազդեցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i154182-Իրանն_ու_Հայաստանը_տնտեսա_քաղաքական_համագործակցության_առիթներ_և_դրա_տարածաշրջանային_ազդեցությունները
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում վեբինարի դասախոսության տեքստը Դոկտ. Ահմադ Քազեմի Միջազգային հանրային իրավունքի դոկտոր և ԵԱՏՄ հարցերի բարձրագույն գիտահետազոտող Չորեքշաբթի, 27 հոկտեմբեր, 2021թ.
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 09:28 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը՝ տնտեսա-քաղաքական համագործակցության առիթներ և դրա տարածաշրջանային ազդեցությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում վեբինարի դասախոսության տեքստը Դոկտ. Ահմադ Քազեմի Միջազգային հանրային իրավունքի դոկտոր և ԵԱՏՄ հարցերի բարձրագույն գիտահետազոտող Չորեքշաբթի, 27 հոկտեմբեր, 2021թ.

Ողջույն, վեբինարին մասնակից հարգարժան ներկաներին և դասախոսներին: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի գրասենյակի տեղեկատվական կենտրոնին կից Օրբելի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնին՝ այս նիստը կազմակերպելու համար: Իմ դասախոսության թեման է. «Իրան և Հայաստան. Տնտեսական-քաղաքական համագործակցության հնարավորություններ և դրա տարածաշրջանային ազդեցությունները»:

Կովկասը համարվում է փոխկապակցված ընդհանրություն  և ինչ որ ձևով  միասնական աշխարհագրական կառույց, ուստի անհրաժեշտ եմ համարում նախքան հիմնական թեմային անցնելն անդրադառնալ հարավային Կովկասի նկատմամբ Իրանի մոտեցմանն ու տեսակետին:

Խորհրդային միության փլուզումից հետո, Իրանը տարածաշրջանի և աշխարհի առաջատար երկրներից էր, որը  ճանաչեց հարավային Կովկասի երեք երկրներ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի անկախությունը:  Քանի որ տարածաշրաջնի երկրների անկախության սկբնական տարիներին առաջացան մի շարք ճգնաժամեր, ինչպիսիք էին՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Աջարիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններն Իրանն  ՄԱԿ-ի հռչակագրի և միջազգային պարտադիր ու կիրառելի իրավունքների հիմամբ, շեշտը դրել է մի քանի իրավական առանցքների վրա, որոնք այսօր նույնպես Կովկասում  Իրանի սկզբունքային քաղաքականության առանցքներն են:

Դրանք են՝

..Պաշտպանել հարավային Կովկասի  երկրների տարածքային ամբողջականությունը և ընդգծել, որ պաշտոնական ու միջազգային սահմաններն անփոփոխ են:

..Ընդգծել տարաձայնությունների խաղաղ կարգավորման սկզբունքի և այս կապակցությամբ միջազգային իրավունքում ներկայացված  լուծումների՝ բանակցության, նպաստավոր ջանքերի և միջնորդության միջոցով տարածաշրջանում սահմանային ու տարածքային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:  

..Շեշտել  Հարավային Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության տեղայնացման անհրաժեշտությունը և կանխել օտար երկրների, կազմակերպությունների ու դաշինքների, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի միջամտությունը  Հարավային Կովկասում, տարածաշրջանի հակամարտությունները նարնց կողմցի որպես գործիք օգտագործելը կանխելու նպատակով:

Իրանը Հարավային Կովկասում պատմական ու քաղաքակրթական ներկայություն ունեցող երկիր է: Տարածաշրջանի հնագույն պատմության ընթացքում, Իրանը  Հարավային Կովկասում եղել է հյուրընկալող երկիր:  Իրանն իր փայլուն պատմության ընթացքում  խաղաղություն, հանդարտություն ու կայունություն է պահպանել Հարավային Կովկասում անկոչ հյուրերի ու ներխուժողների  դիմաց: Հենց այս պատմական ժառանգության ու առաքելության շնորհիվ, Խորհրդային Միության և երկաթե դարպասների փլուզումից հետո, Իրանը , հակառակ որոշ դերակատարների, Կովկասի նկատմամբ միակողմանի ու միահեծան  հայացք  չի ունեցել:  Հարավային Կովկասի զարգացումներին Իրանի հայացքն ի տարբերություն որոշ դերակատարների, հիմնված չի եղել էթնիկական կեղծ նախապաշարումների, քինախնդրության կամ  պատմական ատելության վրա: Նաև ի տարբերություն որոշ դերակատարների, Իրանը Հարավային Կովկասի նկատմամբ մենաշնորհային ու պահանջկոտ հայացք չի ունեցել։ Իրանի Իսլամական հանրապետությունը միշտ շեշտել է Հարավային Կովկասի և այս տարածաշրջանի հարևան երկրների միջև հավաքական համագործակցության  ու  փոխգործացկության հաստատման անհրաժեշտությունը՝ տնտեսության, էնէրգետիկայի ու հաղորդակցության ոլորտներում: Ըստ այդմ, Թեհրանը հպարտ է, որ այս տարածաշրջանի որոշ երկրներից   մոտավորապես երեսուն տարի առաջ է խոսել 3+3 համագործակցության ձևաչափի մասին, թե՛ իր հայտարարած  և թե՛ վարած քաղաքականությամբ,    շեշտելով Հարավային Կովկասի և դրա հարևան երեք երկրների համագործակցության անհրաժեշտությանը: Այդ հիմամբ, Իրանը ողջունել է Հարավային Կովկասի երեք երկրների անդամակցությունը տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին ու հավաքականություններին  և ընդգծելով տարանցման ու էնէրգետիկ բնագավառներում տարածաշրջանային նախագծերի իրականացման  հարցով քաղաքականցված գործողությունների հեռու մնալու անհրաժեշտությունը, համոզված է, որ  վերոնշյալ ոլորտները, տարածաշրջանում մրցակցային դաշտի վերածվելու փոխարեն պետք է վերածվեն հավաքական համագործակցության հնարավորության:

Հենց այս ուղղվածությամբ, Իրանը, Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, այդ երկրի հետ  հաստատել է բարեկամության , բարի դրացիության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և անցյալ երեք տասնամյակների ընթացքում Իրան-Հայաստան 44 կիլոմետր երկարությամբ սահմանագիծը, քաղաքական ու մեդիա շրջանակների կողմից ճանաչվել է որպես «Հույսի սահման»:

Իրանն ու Հայաստանը, որպես  քաղաքակրթական ու մշակութային ընդհանրություններ  և միմյանց նկատմամբ պատմական դրական դիրքորոշում ունեցող երկրներ, տնտեսական ու քաղաքական ոլորտներում համագործակցության բազմաթիվ առիթներ ու հնարավորություններ ունեն:

Քաղաքական բնագավառում, երկկողմ կառուցողական համագործակցությունից բացի, երկու երկրները  համակարծիք են տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ  կարևոր  իրադարձությունների  նկատմամբ  և ընդգծելով աշխարհում բազմակողմանիության տարածման անհրաժեշտությունը, տարածաշրջանային ու միջազգային շրջանակներում դրական համագործակցություն են ունեցել, որտեղ իր  ազդեցիկ դերակատարությունն է ունեցել նաև  հայկական սփյուռքը: Հենց այս հիմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, 2019-ին Հայաստանի վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են, որոնք ունեն պատմական կապեր: Նա շեշտել է .«Հակառակ ամերիկացիների ցանկության, Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է լինեն ամուր, հարատև և բարեկամական»:

Քաղաքական համագործակցությունների հնարավորություններին համահունչ, Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների հնարավորությունները կարելի է գնահատել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում:

Երկկողմ մակարդակում, երկու երկրները հաջող համագործակցություններ են ունեցել  Իրանից  Հայաստան գազատարի միջոցով գազի փոխադրման, էլեկտրաէներգիայի փոխանակման, առևտրական ու գյուղատնտեսական համագործակցությունների, շինարարական ու արդյունաբերական արտադրանքիւ արտահանման բնագավառներում: Սակայն երկու երկրների առևտրական փոխանակումները, որոնց ծխավալը ներկայումս մոտավորապես 400 միլիոն դոլար է, չի համապատասխանում երկու երկրների միջև տնտեսական հսկա կարողություններին:

Թվում է թե  սահմանային տարածքներում առևտրական փոխանակումների ծավալի ավելացման համար անհրաժեշտ  ենթակառույցների, միջազգային չափանիշներին համապատասխան կապի ու տրանսպորտի ճանապարհների բացակայությունը, համագործակցության մակրո տարողությունների, մասնավորապես՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման բնագավառում  լոկ երկկողմ համագործակցությամբ սահմանափակվելը  և երկու երկրներում առևտրական հնարավորությունների ու կարողականությունների մասին բավարար տեղեկատվության բացակայությունն այն պատճառներից են, որոնց հետևանքով  վերջին տասնամյակներում,  երկու երկրների առևտրային փոխանակումների չափանիշը բարձր չի եղել:

Սակայն հուսադրող է, որ երկու երկրները իրազեկ լինելով այս վնասների ու վակուումների մասին, օրակարգում ունեն մակրո և կարևոր  նախագծեր, երկկողմ առևտրական ու տարանցիկ  հարաբերություններում թռիչք արձանագրելու համար: Այս կապակցությամբ, արդյունավետ ու կարևոր բանակցություններ են կայացել հատկապես վերջին շաբաթների ընթացքում:

Այս նախագծերից  են՝  Իրանի ու Հայաստանի սահմանային Սյունիք նահանգում Մեղրիի ազատ գոտու ստեղծման շուրջ քննարկումները: Այս ազատ գոտու կառուցումը կարևոր դեր է խաղալու Իրան-Հայաստան առևտրական հարաբերությունների թռիչքային աճի հարցում,ք անի որ Իրանը տարիներ առաջ հիմնել ու զարգացրել  է Արաքսի ազատ գոտին: Ուստի, երկկողմ ու տարածաշրջանային առևտրական փոխանակումների զարգացման առումով, Արաքսի ազատ գոտու համար,  Մեղրիի ազատ գոտին լրացուցիչ դեր է ունենալու: Այդ է պատճառը, որ այլ երկրները ևս ցանկություն են հայտնել ներդրում կատարել Մեղրիի ազատ  գոտում: Որպես օրինակ՝ 2017-ի հոկտեմբերին, Ռուսաստանի ժամանակի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի  Երևան այցի ընթացքում, նա հայտարարել է Մեղրիի ազատ գոտում ներդրումներ իրականացնելու Ռուսաստանի  և այդ երկրի տնտեսական կառւյցների, այդ թվում՝ «Ուղղակի ներդրումների հիմնադրամի», «Արտասահմանյան տնտեսական բանկ»-ի և «Ռոս էքսպո սենթր»-ի ցանկության մասին:

Այլ նախագիծը առնչվում է Իրանի ու Հայաստանի  միջև միջազգային ու նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը, որը կկատարի երկու երկրների միջև կապի հիմնական դերը: Իհարկե տարանցիկ նման ճանապարհի մասին քննարկումները  Իրանի ու Հայաստանի միջև սկսվել են  25 տարի առաջ և այս նախագծի շրջանակներում որոշված էր կառուցել  թունելներ ու կամուրջներ, ինչպես՝ Քաջարանի թունելը: Դժբախտաբար, անցյալ տարիներին այս նախագիծը անուշադրության է մատնվել: Բաքվի վերջին գործողություններն ինչպես՝ Գորիս –Կապան ճանապարհին Իրանի տարանցիկ բեռնատարերի երթևեկությանը խոչընդոտելը, որը համարվում է Բաքվի կողմից միջազգային երկու կոնվենցիայների՝ 1956 թվականին ճանապարհների  միջոցով ապրանքի տարանցման (CMR) և 1971 թվականին ապրանքների միջազգային տարանցման մասին մաքսային կոնվենցիայի (ITI) խախտում, կրկնապատկեց Թեհրանի ու Երևանի միջև տրանսպորտային  ուղիների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Ադրբեջանի հանրապետության այդ քայլն ապացուցեց, այդ երկիրը տարածաշրջանի տարանցիկ նախագծերում չի կարող համարվել վստահելի կողմ: Մի երկիր, որը պատրաստ չեղավ երեք ամիս համագործակցել Իրանի հետ Կապան –Գորիս առանցքում, Նախիջևանն Ադրբեջանի  հիմնական տարածքի հետ կապելու  Իրանի երեսնամյա ռազմավարական ծառայությունների դիմաց, ինչպե՞ս է կարող ստանցձնել  Ռուսաստանի հետ Հայաստանի տարանցիկ կապի դերը, եթե միևնույն ժամանակ շարունակում է էթնիկ անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ:

Իրանից Հայաստան նոր տարանցիկ ճանապարհը կունենա ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային գործառույթներ, այդ թվում՝ հյուսիս-հարավ  միջանցքի  շրջանակներում:

Իրականու, Իրանն ու Հայատանն աշխարհաքաղաքական  հատուկ դիրքի պատճառով, բազմաթիվ կարողություններ ունեն տարածաշրջանային ու միջազգային նախագծերում տնտեսական ու տարանցիկ համագործակցության համար: Իրանի ու Հայաստանի սահմանագծի կարևորությունը բխում է հենց այս հանգամանքից:

Ցանկանում եմ հպանցիկ  անդրադառնալ տարածաշրջանային ու միջազգային բնագավառներում Հայաստանի ու Իրանի տնտեսական ու տարանցիկ համագործակցության կարևոր տարողություններից վեց կետերի և ժամանակի սահամանափակության պատճառով, մանրամասն կանդրադառնամ միայն դրանցից երեքին:

1.Իրան-Հայաստան համագործակցությունները հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում

2.Իրանի ու Հայաստանի համագործակցությունները արևելք-արևմուտք միջանցքի շրջանակում

3.Իրանի ու Հայաստանի համագործակցությունները Եվրասիայի մաքսային միության շրջանակում

4.Իրանի ու Հայաստանի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում

5.Իրանի ու Հայաստանի համագործակցությունը Չինաստանի ճանապարհի կամ պատմական մետաքսի ճանապարհի գոտու շրջանակում

6.Իրանի համագործակցությունը Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ կապի  հարցում

Իրանը բացառիկ դիրք  ունի Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը Պարսից ծոցին միացնելու հարցում։ 2016 թվականին Իրանը հանդես եկավ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ընդլայնման տարածաշրջանային նախաձեռնությամբ, որը ներառում է. Սեւ ծովի արևելքում՝ Հայաստանն ու Վրաստանը և Սև ծովի  արեւմուտքում՝ Բուլղարիան ու Հունաստանը: Այս միջանցքի մասին մասնագիտացված հինգերորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  հյուրընկալությամբ, կայացավ 2021 թվականի ապրիլին՝ Երևանում: Հաշվի առնելով  այս միջազգային միջանցքի կարևորությունն  ակնկալվում է, որ այս  միջանցքի համաձայնագրի վերջնական փաստաթղթի տեքստը հնարավորինս շուտ կստորագրվի վերոնշյալ երկրների տրանսպորտի նախարարների կողմից։ Իրանը շահագրգռված է նաեւ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության զարգացմամբ:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, որի գործարկման համաձայնագիրը  ստորագրվեց 2000 թվականին՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի կողմից, Իրանը համոզված  է, որ  պետք է օգտագործել Ադրբեջանի ու Հայաստանի տարանցիկ կարողությունները: Այս միջանցքով, բեռները, հարավարևելյան Ասիայից, Պարսից ծոցում գտնվող Իրանի նավահանգիստների միջոցով, փոխադրվում են Ռուսաստան, Ֆինլանդիա և հյուսիսային Եվրոպա և տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ  ապահովում շահառու երկրների համար:

Այս երկու կարևոր նախագծերում Հայաստանի դերակատարությունից բացի, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում  են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, պաշտոնապես սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից և ներառում է տարածաշրջանային շուկա՝ ավելի քան 180 միլիոն բնակչությամբ: Նկատի առնելով 862 տեսակ ապրանքների մասին Եվրասիական մաքսային միության և Իրանի  միջև  ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը,  այս միության երկրները  հնարավորություն ունեն մինչև 75 տոկոսով ավելացնել իրենց արտահանումները դէպի  Իրան: Փոխադարձաբար, Իրանը, ներկա  մոտ 1 մլրդ դոլարից, մի քանի անգամ կավելացնի   իր արտահանումը ԵԱՏՄ անդամ  հինգ երկրներ։

Ուստի տրանսպորտային ուղիները կարևոր են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային  մակարդակներում Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակման, զարգացման և խորացման գործում:

Իրանը համոզված է, որ Կովկասում զարգացման և կայուն խաղաղության համար տրանսպորտային ուղիները պետք է նախագծվեն ու վերաբացվեն անկախ  քաղաքական, էթնիկական կամ պատմական կեղծիքների ու երևակայության վրա հիմնված տարածքային նկրտումներից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ տրանսպորտային ուղիները տարբերվում են միջանցքներից: Տրանսպորտային գծերը կատարում են միայն հյուրընկալող երկրի ինքնիշխանության շրջանակներում ուղևորների և ապրանքների տարանցման դերը: Մինչդեռ միջանցքն ունի բազմաբնույթ դերեր, ինչպես՝ տարանցիկ էներգիայի փոխանցման, քաղաքական, անվտանգության և պատմական գործառույթներ, որոնք հիմնված են տարածքային նկրտումների վրա: Որպես օրինակ, կարելի է նշել Դանցիգի միջանցքը, որը նացիստական ​​Գերմանիան  երկրորդ աշխարհամարտից առաջ վերցրեց Լեհաստանից: Հետևաբար, միջանցքը իշխանության  և իրավական տեսակետից համեմատելի չէ տրանսպորտային ուղիների  հետ, և դրանց նույնականացումը տրանսպորտային ուղու հետ, հանրությանը խաբելու նպատակ է հետապնդում:

Այս առումով Բաքվի և Անկարայի շեշտը՝ Նախիջևանի և Ադրբեջանի Հանրապետության միջև Հայաստանի Սյունիքի  նահանգով  միջանցք  ստեղծելու վրա, չի համապատասխանում  2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ հոդվածին, ըստ որի, առանց   ժամանակ  կամ վայր սահմանելու, անդրադարձ է կատարվել միայն Ադրբեջանի  և Նախիջևանի միջև տրանսպորտային գծերին: Երևակայական այն  միջանցքը, որի մասին խոսելիս Բաքուն Հայաստանի Սյունիք մարզը խեղաթյուրված ձևով  անվանում է «արևմտյան Զանգեզուր», իրականում «երևակայական  թուրանի միջանցքն»է: Թուրանական երևակայական  միջացնքի մասին խոսում են Թուրքիայի պանթուրքիստները, իրենց էթնիկական նպատակների  և Միջերկրականը Չինաստանի Սինկիանգին միացնելու մտադրությամբ:Այս երևակայական  միջանցքի նպատակն է Հայաստանի էթնիկական շրջափակումը, Ադրբեջանը «Թուրքիայի վերահսկողության» տակ գտնվող մի երկրի վերածելը և ադրբեջանական կրոնական ու մշակութային արժեքները  միաձուլելն անատոլիայի թուքական մշակույթի մեջ:  Այս միջանցքը  նաև միջազգային մակարդակում շաղկապված է տարածաշրջանային ու համաշխարհային որոշ ուժերի հետին նպատակներով, ինչպես՝ ստեղծել անապահովության նոր կենտրոն,  ավարտին հասցնել   Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շրջափակման գիծը, ՆԱՏՕ-ին  ուղղակիորեն միացնել  Կասպից ծովին և Կենտրոնական Ասիային, և խափանել էներգիայի փոխանակման ու տարանցման ռուսական ու չինական  տարածաշրջանային նախագծերը:

Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը հավակնում են, որ Հայաստանի Սյունիքում «միջանցք» ստեղծելով ՝ Երևանը դուրս կգա տարածաշրջանային մեկուսացումից: Սակայն պետք է նշել, որ նախ՝ Հայաստանը մեկուսացված չէ և Իրանի ու Վրաստանի միջոցով հասանելի է համաշխարհային մայրուղիներին: Երկրորդ՝ այն «միջանցքը» որը ստեղծվի «տրանսպորտային ուղիներ» անվամբ, սակայն թուրանական նպատակներով, ոչ միայն Հայաստանին դուրս չի բերելու մեկուսացումից, այլ առավել քան երբևէ, այդ երկրին ենթարկելու է «ներխուժողական պանթուրանիզմի» կողմից շրջափակման վտանգին: Նման դավադիր նախագծի հետևանքով, հնարավոր է Հայաստանի նկատմամբ  տարածքային   նկրտումները սպառնան լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությանը և ենթահող ստեղծեն 1915 թվականի սարսափելի դեպքերի կրկնության համար: Ուստի որևք նախագծի ստորագրում, որն ինչ որ ձևով ծառայի «թուրանական միջանցքին» կնշանակի անտեսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայության պատմական իղձերը և վտանգել Կովկասում  կայուն խաղաղությանը:

Իրանը համոզված է, որ նման վտանգավոր գործընթացը կանխելու համար, մի կողմից Հայաստանն և Իրանը  պետք է բոլոր ոլորտներում առվելի շատ համագործակցեն, իսկ մյուս կողմից, բոլոր նախագծերը մշակվեն աշխարհաքաղաքական իրականություններին համապատասխան, տարածքային ամբողջականությունը  և միջազգային սահմանները հարգելու սկզբունքի հիման վրա և զերծ քաղաքականությունից:  Հետևաբար,  նման համագործակցությունների կարևոր ազդեցություննը կայանում է նրանում, որ տարածաշրջանը չընկնի Էթնիկ  և լարվածություն ստեղծող նախագծերի ծուղակը:

Շնորհակալություն  այս վեբինարին մասնակից դասախոսներին և ներկաներին՝ տրամադրած ժամանակի և համբերության համար: