Քեմալվանդի. Գործակալությունը պետք է դադարեցնի գաղտնի տեղեկությունները տարածումը
https://parstoday.ir/hy/news/iran-i154276-Քեմալվանդի._Գործակալությունը_պետք_է_դադարեցնի_գաղտնի_տեղեկությունները_տարածումը
Նշելով, որ գաղտնի տեղեկություններն ուրիշներին տրամադրելը ՄԱԳԱՏԷ-ի համար դարձել է սովորական գործընթաց, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Անշուշտ քայլեր կձեռնարկենք, այս քայլին վերջ տալու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 07:43 Asia/Tehran
  • Քեմալվանդի. Գործակալությունը պետք է դադարեցնի գաղտնի տեղեկությունները տարածումը

Նշելով, որ գաղտնի տեղեկություններն ուրիշներին տրամադրելը ՄԱԳԱՏԷ-ի համար դարձել է սովորական գործընթաց, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Անշուշտ քայլեր կձեռնարկենք, այս քայլին վերջ տալու համար»:

Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին և  որոշ գաղտնի տեղեկությունների տարածմանն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն ժամանակ առ ժամանակ մի զեկույց է հրապարակում, որոնք կարծում եմ չպետք է հրապարակվեն»:

Քեմալվանդին ասել է.«Այս տեղեկությունները առհասարակ առևտրական արժեք ունեն և այն պարզ պատճառով որ տեխնիկական տեղեկություններ են ու չպետք է տրամադրվեն ուրիշներին: Ցավոք, ՄԱԳԱՏԷ-ն այս սկզբունքը չի հարգում և իր տրամադրության տակ եղած արժեքավոր տեղեկությունները բոլոր դետալներով տրամադրում է ուրիշներին»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը շեշտել է.«Եթե այս ընթացքին վերջ չտրվի, ստիպված կլինենք վերանայել ՄԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցությունը: Իհարկե ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության և ստուգման գործողությունները կշարունակվեն: Սակայն պետք է մշակել այնպիսի մեխանիզմ որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցները ընդհանրացնելով հանդերձ զերծ մնա  ձեռք բերված տեղեկությունների հրապարակումից»: