Երկաթուղային ոլորտում Իրանը և Թուրքմենստանը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը և Թուրքմենստանի երկաթուղային գործակալության տնօրենը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Միաադ Սալեհին և Թուրքմենստանի երկաթուղային գործակալության տնօրեն Ազատ Աթամորադովը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Արտահանման և տարանցման զարգացումը, Սարախսի երկաթուղային սահմանից վագոնների փոխանակման և ընդունման ավելացումը, Արթիք-Լոթֆաբադ սահմանի վերականգնումը, երկու երկրների երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպումների անցկացումը, Իրանի և Թուրքմենստանի միջև համագործակցության փաստաթղթում նշված հարցերից էին։
Այս փաստաթղթի իրականացումը կհանգեցնի համագործակցության զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկաթուղային տրանսպորտի զարգացմանը և երկու երկրների տնտեսական բարգավաճմանը։
Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական, առևտրային, գիտական և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ավարտին ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունում ստրագրվել է համագործակցության երկու փաստաթուղթ: