Երկաթուղային ոլորտում Իրանը և Թուրքմենստանը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i154298-Երկաթուղային_ոլորտում_Իրանը_և_Թուրքմենստանը_համագործակցության_մասին_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը և Թուրքմենստանի երկաթուղային գործակալության տնօրենը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 16:12 Asia/Tehran
  • Երկաթուղային ոլորտում Իրանը և  Թուրքմենստանը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը և Թուրքմենստանի երկաթուղային գործակալության տնօրենը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Միաադ Սալեհին և Թուրքմենստանի երկաթուղային գործակալության տնօրեն Ազատ Աթամորադովը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման  հուշագիր: 

Արտահանման և տարանցման զարգացումը, Սարախսի երկաթուղային սահմանից վագոնների փոխանակման և ընդունման ավելացումը, Արթիք-Լոթֆաբադ սահմանի վերականգնումը, երկու երկրների երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպումների անցկացումը, Իրանի և Թուրքմենստանի միջև համագործակցության փաստաթղթում նշված հարցերից էին։

Այս փաստաթղթի իրականացումը կհանգեցնի համագործակցության զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկաթուղային տրանսպորտի զարգացմանը և երկու երկրների տնտեսական բարգավաճմանը։

Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական, առևտրային, գիտական ​​և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի  ավարտին ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունում  ստրագրվել է համագործակցության երկու փաստաթուղթ: