Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i154408-Իրանի_ԱԳՆ_ն_դատապարտել_է_Թեհրանի_դեմ_Վաշինգտոնի_սահմանած_նոր_պատժամիջոցները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի կիրառած նոր պատժամիջոցները, նշելով. «Այս ճնշումներն ու պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր հպարտ ժողովրդի անվտանգությունն ու անդորրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 05:08 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի կիրառած նոր պատժամիջոցները, նշելով. «Այս ճնշումներն ու պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր հպարտ ժողովրդի անվտանգությունն ու անդորրը»:

Արձագանքելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, Սաիդ Խաթիբզադեն, դատապարտելով այդ քայլը նշել է. «Նոր պատժամիջոցներն արտացոլում է Սպիտակ տան  հակասական քաղաքականությունը»։

Նա հավելել է. «Կառավարությունը, որը խոսում է ՀԳՀԾ վերադառնալու իր մտադրության մասին և շարունակում է Թրամփի քաղաքականությունը, կիրառելով նոր պատժամիջոցներ փոխանցումէ այն ուղերձը, որ այդ երկրին վստահել չի կարելի»։

Խաթիբզադեն ընդգծել է.«ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, թե որքան անկարող են հասկանալ Իրանի  իրողությունները»։

Նա հավելել է. «ԱՄՆ-ի այս քայլերը նշանակում են, որ Վաշինգտոնը շարունակում է Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման  և պատժամիջոցային քաղաքականությունը, են և այս երկրի անօրինական ու դաժան պատժամիջոցները, և քանի որ այս քաղաքականը: Սակայնք անի որ այդ քաղաքականությունն ԱՄՆ-ի նպատակներից ոչ մեկին չի հասել, դրա շարունակումը նորից լինելու անարդյունք»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր միակողմանի քաղաքականության շրջանակում,   ա ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսման նախօրեին, նոր պատժամիջոցներ է սահմանել  Իրանի դեմ։