Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել
https://parstoday.ir/hy/news/iran-i154518-Իրան_Հայաստան_պալատի_անունից_դեսպան_Թումանյանին_շնորհակալագիր_է_հանձնվել
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 08:19 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, բազմաթիվ իրանահայ գործարարներ, համայնքային մարմինների ներկայացուցիչներ:

Իրան-Հայաստան պալատի անունից Պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալագիր է հանձնել դեսպան Թումանյանին: Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպան Թումանյանի և դեսպանության հասցեին հնչել են բազմաթիվ շնորհակալական ելույթներ:

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հ. Յարիջանյանին և անդամներին, իրանահայ գործարարներին` ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար:

1lurer.am