Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին
https://parstoday.ir/hy/news/iran-i154662-Իրանի_ԱԳ_նախարարն_ընդունել_է_առաքելությունն_ավարտող_դեսպան_Արտաշես_Թումանյանին
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 17:16 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

ՀՀ նախագահի հրամանագրով Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը: