Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Աֆղանստանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i154744-Իրանը_մարդասիրական_օգնություն_է_ուղարկել_Աֆղանստանի_ժողովրդին
Աֆղանստանցիներին ուղղված Իրանի մարդասիրական օգնությունների 11-րդ բեռնվածքը հասել է Աֆղանստանի արևմտյան Հերաթ վիլայեթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 14:45 Asia/Tehran
  • Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Աֆղանստանի ժողովրդին

Աֆղանստանցիներին ուղղված Իրանի մարդասիրական օգնությունների 11-րդ բեռնվածքը հասել է Աֆղանստանի արևմտյան Հերաթ վիլայեթ:

Աֆղանստանի ձայնը գործակալության հաղորդմամբ, Իրանը շարունակում է Աֆղանստանի ժողովրդին ուղղված իր մարդասիրական օգնությունները և երկուշաբթի օրը  օգնությունների 11-րդ բեռնվածքը, ներառյալ տասնյակ տոննա սնունդ ու հագուստ, Իրանի Խորասան Ռազավի նահանգի և Աֆղանստանի Հերաթ վիլայեթի սահմանային զրո կետում հանձնվել է թալիբների ժամանակավոր կառավարության պատասխանատուներին: 

Անցյալ երկու ամիսների ընթացքում սա Իրանի կողմից Աֆղանստանի ժողովրդին հանձնված մարդասիրական օգնությունների 11-րդ բեռնվածքն է:

Աֆղանստանի նախորդ կառավարության անկումից ու թալիբների հաստատումից հետո Աֆղանստանը բախվել է տնտեսական ճգնաժամի ու մարդկային ողբերգության հետ և միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ներկա դրությամբ, այս երկրում ավելի քան 22 մլն. մարդ սննդի կարիք ունի և աղքատությունը, սովն ու ցուրտը սպառնում են նրանց կյանքին: