ԻՀՊԿ-ը կանխել է ամերիկյան նավի ծովահենությունը
ԻՀՊԿ-ի ծովուժի քաջարի մարտիկներն Օմանի ծովում ժամանակին և ուժեղ քայլեր ձեռնարկելով, կանխել են ամերիկյան նավի՝ Իրանին պատկանող տանկերից նավթ գողանալու գործողությունը։
Ամերիկյան նավն Օմանի ծովի ջրերում առգրավելով իրանական տանկերը և նրա նավթային բեռը տեղափոխելով մեկ այլ տանկեր, այն ուղղորդել է անհայտ ուղղությամբ։
Միաժամանակ, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի կոմանդոները տանկերի տախտակամածի վրա իրականացնելով օդային հարձակում, այն գրավել և ուղղորդել են դեպի իրանական ջրեր։
ԱՄՆ ուժերը մի քանի ուղղաթիռներ և ռազմանավեր օգտագործեցին տանկերին հետապնդելու համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի վճռական և ուժեղ քայլով ձախողվեցին:
Ամերիկյան ուժերը փորձել են արգելափակել տանկերի ճանապարհը, սակայն կրկին նրանց չի հաջողվել:
Տանկերն այժմ գտնվում է իրանական ջրերում: