Պենտագոնի պաշտոնյան հաստատել է Իրանի կողմից օրինախախտ ամերիկյան տանկերի բռնագրավման լուրը
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան հաստատել է, որ Իրանն Օմանի ծովի մոտ բռնագրավել է խախտում կատարած ամերիկյան նավը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն, դիմելով ծովահենության, Օմանի ծովի ջրերում բռնագրավել էր իրանական նավթ տեղափոխող նավթատարը և նավթը տեղափոխել մեկ այլ լցանավ:
ԻՀՊԿ նավատորմը, «Հելի Բըրն» գործողության շրջանակում գրավել է վերոնշյալ նավթատար տանկերը և այն ուղղորդել դեպի Իրանի տարածքային ջրեր։
Այնուհետև ամերիկյան ահաբեկչական ուժերը մի քանի ուղղաթիռներով և ռազմանավերով հետապնդել են նավթատարը, սակայն ձախողվել են՝ ԻՀՊԿ ծովուժի գործողությունների շնորհիվ:
Այնուհետև, ամերիկացի ահաբեկիչները մի քանի ռազմանավերով փորձել են փակել տանկերի ճանապարհը, սակայն կրկին ձախողվել են։ Նավթատար տանկերը ներկայումս գտնվում է Իրանի տարածքային ջրերում։
Չորեքշաբթի օրը, Newsweek-ի հետ զրույցում, ամերիկացի պաշտոնյան, անհայտ մնալու պայմանով ասել է. «Հասկանալի է, որ մեր ուժերը վերահսկում էին իրավիճակը»։