Անցկացվել է «Աբանի 13-ի»՝ իմպերիալիզմի դեմ իրանցիների պայքարի օրվա արարողությունը
Նոյեմբերի 4-ին՝ Իրանում նշվող համաշխարհային իմպերիլաիզմի դեմ պայքարի օրը, Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի հանրահավաք:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, իրանցի ուսանողների կողմից լրտեսական որջի վերածված ԱՄՆ նախկին դեսպանատան գրավման տարեդարձի օրը, որն Իրանում նշվում է որպեսս Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր, Իրանի ողջ ժողովուրդը ամսնակցել է հակաամերիկյան բողոքի ցույցին, որպեսզի ի լուր աշխարհի իր բողոքը հայտնի իմպերիալիստների կողմից գործադրվող բռնությունների դեմ և ցույց տա, որ կշարունակի դիմակայել այդ ուժերին: Բողոքի ցույցի ընթացքում ելութ է ունեցել ԻՀՊԿ-ի գլխավոր հարմանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին: Հանրահավաքի մասնակիցները, հատկապես ուսանողները, բուռն ներկայությամբ և վանկարկելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները, ևս մեկ անգամ ընդգծել են հեղափոխության իդեալներին իրենց հավատարմությունը և հեղափոխական ուղերձը՝ չհանձնվել և զիջումների չգնալ։ Նրանք դատապարտել են ԱՄՆ-ի հանցագործությունները: Ցույցի շրջանակներում կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես և իմպերիալիզմի դեմ պայքարի թեմայով տարբեր մշակութային ու գեղարվեստական ծրագրեր:
Նոյեմբերի 4-ին Իրանում նշվում է համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի ազգային օրը:
42 տարի առաջ այս օրն ի նշան բողոքի ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունների դեմ, իրանցի ուսանողները գրավեցին լրտեսական որջի վերածված՝ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Ամեն տարի այս օրն Իրանի ժողովուրդը, համազգային երթով ցուցադրում է իր ազգային միասնությունը և իսլամական համախմբվածությունը և վանկարկում իսլամական հեղափոխության՝ «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն» կոչը:
Աբանի 13-ը հիշեցնում է Իրանի իսլամական հեղափոխության պատմության երեք կարևոր ժամանակահատվածներում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձությունները:
Այդ երեք կարևոր իրադարձություններն են՝ 1964 թվականի նոյեմբերի 4-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի աքսորումը Թուրքիա, 1978 թվականի նոյեմբերի 4-ին Փահլավիի ռեժիմի կողմից աշակերտների կոտորածը՝ Աշակերտի օրը և 1979թ. նոյեմբերի 4-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը: