Իրանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի 81-րդ խմբաքանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i155036-Իրանը_ստացել_է_կորոնավիրուսի_պատվաստանյութի_81_րդ_խմբաքանակը
Իրանի մաքսատան տեխնիկական տեղակալը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի 81-րդ խմբաքանակը մուտք է գործել Իրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 08:01 Asia/Tehran
  • Իրանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի 81-րդ խմբաքանակը

Իրանի մաքսատան տեխնիկական տեղակալը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի 81-րդ խմբաքանակը մուտք է գործել Իրան։

Իրանի մաքսատան տեխնիկական տեղակալ Մեհրդադ Ջամալ Արվանղին, հինգշաբթի երեկոյան, Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը հայտնել է. «Իրանի է ահսել ռուսական Sputnik պատվաստանյութի 777600 դոզայից բաղկացած 81-րդ խմբաքանակը»։

Ըստ Արվանաղիի, պատվաստանյութի այս խմբաքանակը, հավանաբար, երկիր ներկրված պատվաստանյութի վերջին առաքումն է, և պատվաստանյութը չի ներմուծվի մինչև հետագա հայտարարությանը:

Արտասահմանյան աղբյուրներից պատվաստանյութերի մատակարարմանը զուգահեռ, Իրանում ընթանում է նաև ընդհանուր պատվաստում իրանական պատվաստանյութերով։

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության տվյալներով՝ մինչ այժմ ներարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 90 միլիոն դեղաչափ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio