Սարդար Ջալալի. Հակառակորդը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում
https://parstoday.ir/hy/news/iran-i155058-Սարդար_Ջալալի._Հակառակորդը_մեր_դեմ_հիբրիդային_պատերազմ_է_վարում
Իրանի Պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը վառելիքի խելացի համակարգի վրա կիբերհարձակումը որակել է որպես տեխնոլոգիական և մասնագիտացված հարձակում, հավելել է. «Հակառակորդը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 12:38 Asia/Tehran

Իրանի Պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը վառելիքի խելացի համակարգի վրա կիբերհարձակումը որակել է որպես տեխնոլոգիական և մասնագիտացված հարձակում, հավելել է. «Հակառակորդը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»

Բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին հայտարարել է. «Վառելիքի խելացի համակարգի վրա հարձակման  ժամանակ, ժողովրդի զգոնությանը ու ռադիոհեռուստատեսության իրազեկման  շնորհիվ, դավադրությունը չեզոքացվեց, սակայն մենք պետք է իմանանք, որ սա ոչ առաջին և ել վերջին հարձակումն է»:

Նա հավելել է. «Մենք չենք կարող անտեսել ճշգրտության, զգոնության և սպառնալիքին լուրջ վերաբերվելու անհրաժեշտությունը: Ամեն դեպքում, այս միջադեպը պատերազմի օրինակ էր»։

Գեներալ Ջալալին նշել է. «Լրատվամիջոցները պետք է տեղյակ լինեն, որ սա ոչ թե ներքին մրցակցություն է, այլ պատերազմ, որում հակառակորդը մեր դեմ սահմանել է հիբրիդային պատերազմի և թիրախավորման ռազմավարություններ»։