Սարդար Ջալալի. Հակառակորդը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում
Իրանի Պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը վառելիքի խելացի համակարգի վրա կիբերհարձակումը որակել է որպես տեխնոլոգիական և մասնագիտացված հարձակում, հավելել է. «Հակառակորդը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»
Բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին հայտարարել է. «Վառելիքի խելացի համակարգի վրա հարձակման ժամանակ, ժողովրդի զգոնությանը ու ռադիոհեռուստատեսության իրազեկման շնորհիվ, դավադրությունը չեզոքացվեց, սակայն մենք պետք է իմանանք, որ սա ոչ առաջին և ել վերջին հարձակումն է»:
Նա հավելել է. «Մենք չենք կարող անտեսել ճշգրտության, զգոնության և սպառնալիքին լուրջ վերաբերվելու անհրաժեշտությունը: Ամեն դեպքում, այս միջադեպը պատերազմի օրինակ էր»։
Գեներալ Ջալալին նշել է. «Լրատվամիջոցները պետք է տեղյակ լինեն, որ սա ոչ թե ներքին մրցակցություն է, այլ պատերազմ, որում հակառակորդը մեր դեմ սահմանել է հիբրիդային պատերազմի և թիրախավորման ռազմավարություններ»։