Ամիր Աբդոլլահյան. Վիեննայի բանակցություններում պետք է հասնել Իրանի հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը
(last modified Mon, 08 Nov 2021 13:53:44 GMT )
Նոյեմբեր 08, 2021 17:23 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Վիեննայի բանակցություններում պետք է հասնել Իրանի հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը

Իրանի արտգործնախարարն ասել է.«Վիեննայի բանակցությունների արդյունքում պետք է ամբողջությամբ կարգավորել Իրանի հետ առեւտրային հարաբերությունները»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տերասի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ Վիեննայի բանակցությունների հաջողությունը պայմանավորված է բոլոր պատժամիջոցների վերացմամբ, բոլորի կողմից պարտավորությունների հարգմամբ և երաշխիքների տրամադրմամբ։ Ըստ նրա, անհրաժեշտ է երաշխիքներ ներկայացնել՝ բանակցությունների արդյունքների իրագործման և գործողությունների հավաստիությունն ստուգելու համար:

«Իրանի հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը ՀԳՀԾ-ի շրջանակում մյուս կողմի ստանձնած պարտավորություններից էր, և այդ հարցը պետք է ամբողջությամբ իրականացվի Վիեննայի բանակցություններում»,- ասել է Ամիր Աբդոլլահյանը։

Հիշեցնելով Իրանին  Բրիտանիայի կառավարության հին պարտքի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այդ պարտքը հետ ստանալն  Իրանի ժողովրդի իրավունքն է: Նա ընդգծել հնարավորինս արագ այդ պարտքը մարելու ուղղությամբ Լոնդոնի կողմից անհապաղ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝։

Բրիտանիայի ԱԳ նախարարը նույնպես գոհունակություն է հայտնել ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի ժամկետի հայտարարման կապակցությամբ, և նշել է, որ երեք եվրոպական երկրները վճռական են բանակցություններում առաջընթաց արձանագրելու հարցում: