Քիշում մեկնարկել է Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի մարզական ճամբարը
Նոյեմբեր 10, 2021 07:18 Asia/Tehran
Հորմոզգան նահանգի Քիշի օլիմպիական մարզահամալիրում, Ասիական խաղերում ուժեղ ներկայության նպատակով, մեկնարկել է Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի մարզական ճամբարը:
Ճամբարը մեկնարկել է նոյեմբերի 6-ին և կտևի մեկ շաբաթ:
Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Իրանդուստը հայտնել է, որ Ասիայի գավաթի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի հունվարի 20-ին՝ Հնդկաստանում, տասներկու թիմերի մասնակցությամբ, իսկ Ասիայի գավաթին նախապատրաստվելու համար հավաքականը մարզումներ է անցկացնում Քիշի ճամբարում։
Սա Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի առաջին խաղն է Ասիայի գավաթի մրցումներում: