Համաշխարհային բանկը 2021 թվականին Իրանում 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Նոյեմբեր 12, 2021 10:30 Asia/Tehran
Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում 2021 թվականին Իրանի տնտեսության համար 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։
Միջազգային կառույցի տվյալներով՝ այս տարի Իրանի տնտեսական աճը կկազմի 2,1 տոկոս, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը եղել է 1,7 տոկոս։
Նաև Իրանի ընթացիկ հաշիվների մնացորդը, որը 2020 թվականին բացասական էր, այս տարի կրկին դրական կլինի և կհասնի Իրանի ՀՆԱ-ի + 0,8%-ին։
Զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի միջին տնտեսական աճը կկազմի 2,2 տոկոս: Տարածաշրջանի նավթ արտահանող երկրների աճը կկազմի 2,3 տոկոս։
Այս տարի Կատարը կունենա 3 տոկոս, ԱՄԷ-ն՝ 1,2 տոկոս, Քուվեյթը՝ 2,4 տոկոս, Բահրեյնը՝ 3,3 տոկոս, Սաուդյան Արաբիան՝ 2,4 տոկոս տնտեսական աճ։
Պիտակ