Իրանի Մարքազի նահանգի Մահալաթ քաղաքում ներկայացվել է Արևմտյան Ասիայի ամենամեծ ծաղկային գորգը
https://parstoday.ir/hy/news/iran-i155726-Իրանի_Մարքազի_նահանգի_Մահալաթ_քաղաքում_ներկայացվել_է_Արևմտյան_Ասիայի_ամենամեծ_ծաղկային_գորգը
Իրանի Մարքազի նահանգի Մահալաթ քաղաքում ցուցադրվել է Արևմտյան Ասիայի ամենամեծ գորգը՝ 800 քմ մակերեսով և կազմված 170 հազար տեսակի ծաղիկներից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 07:08 Asia/Tehran

Իրանի Մարքազի նահանգի Մահալաթ քաղաքում ցուցադրվել է Արևմտյան Ասիայի ամենամեծ գորգը՝ 800 քմ մակերեսով և կազմված 170 հազար տեսակի ծաղիկներից:

Արևմտյան Ասիայի ամենամեծ գորգը նախագծվել է Մահալաթի քաղաքապետարանի, քաղաքի ծաղիկների և բույսերի արտադրողների միության, մի խումբ հասարակական ակտիվիստների և Մարքազի նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության ու ձեռարվեստի  կազմակերպության աշխատակիցների ջանքերով:

Մահալաթ քաղաքն Իրանի ամենագեղեցիկ  քաղաքներից մեկն է, որ հայտնի է որպես ծաղիկների քաղաք: Այստեղ մշակվում են տարբեր տեսակի ծաղիկներ և բույսեր:  Քանի որ քաղաքի բոլոր փողոցները զարդարված են տարբեր տեսակի ծաղիկներով, զբոսաշրջիկները Մահալաթն անվանում են ծաղիկների քաղաք: