Ռուս պաշտոնյա.Կշարունակենք մեր ռազմական համագործակցությունն Իրանի հետ
Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը կիրակի օրը հայտարարել է.«Մոսկվան կշարունակի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ խստորեն հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների օրենքները»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ԱՄԷ-ում կայացած «Դուբայ 2021» օդային ավիացուցահանդեսում լրագրողների հետ ճեպազրույցում, Միխեևն ասել է.«Հաշվի առնելով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը՝ անհրաժեշտ է արձագանքել այն փաստին, որ ցանկացած պարագայում համագործակցությունը կպահպանվի երկու երկրների իրավական չափանիշներին, կողմերի միջազգային պարտավորություններին և միջազգային իրավունքին համապատասխան»։
Ավելի վաղ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը նշելով,որ Մոսկվան խորը պատկերացում ունի Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի մասին, ասել էր.«Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է ռուսական զենքի բոլոր տեսակների ձեռքբերմամբ»:
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին 2020 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցում նույնպես ասել էր, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի դադարեցմամբ Թեհրանը և Մոսկվան լավ հեռանկարներ ունեն ռազմական և տեխնիկական համագործակցության զարգացման համար։