Բորուջերդի. Չինաստան-Իրան հարաբերություններում առաջընթացի համար պայմանները նպաստավոր են
Իրան-Չինաստան բարեկամական միության ղեկավարն ասել է.«Նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկու երկրների հարաբերություններում թռիչքային փոփոխության համար»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրան-Չինաստան բարեկամական միության նախագահ Ալաեդդին Բորուջերդին երեքշաբթի օրը հեռարձակված Չինաստանի միջազգային ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, երկու երկրների ղեկավարների ռազմավարական որոշման հիմամբ, Արևելյան ու Արևմտյան Ասիայի երկու մեծ և կարևոր պետություններ Իրանի և Չինաստանի հարաբերությունները շատ լավ, կայուն և ընդլայնվող մակարդակում են գտնվում, և չնայած տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած բոլոր զարգացումներին, այդ լավ հարաբերությունները երբեք չեն տուժել»:
Իրան-Չինաստան բարեկամական միության նախագահը, հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության «Հայացք դեպի Արևելք» քաղաքականության կարևորությունը, Չինաստանի և Իրանի միջև 25-ամյա ռազմավարական համաձայնագրի մասին ասել է.«Այս համապարփակ համաձայնագիրը ներառում է տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական, ակադեմիական և նորագույն տեխնոլոգիաներ»: