Թեհրանն ու Երևանը կարևորում են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությւոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i156130-Թեհրանն_ու_Երևանը_կարևորում_են_էներգետիկ_ոլորտում_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությւոնը
Իրանի և Հայաստանի պատվիրակությունները կարևորել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 12:40 Asia/Tehran
  • Թեհրանն ու Երևանը կարևորում են էներգետիկ ոլորտում  համագործակցության ընդլայնման անհրաժեշտությւոնը

Իրանի և Հայաստանի պատվիրակությունները կարևորել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը։

Չորեքշաբթի օրը, տեսակոնֆերանզի ձևաչափով կայացել է Իրան-Հայաստան էներգետիկայի աշխատանքային խմբի անդրանիկ նիստ։

Այս հանդիպմանը Իրանի գազի ազգային ընկերությունների, նավթաքիմիական արդյունաբերության, նավթամթերքների վերամշակման և բաշխման, «Թավանիրի» և Իրանի էլեկտրաէներգիայի ղեկավարության ներկայացուցիչները, Հայաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և էլեկտրակայանի ներկայացուցիչների հետ քննարկել են էներգետիկ հարցեր: 

Որոշվել է, որ երկու կողմերի պատվիրակությունները ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հետամուտ կլինեն հարցերին և կպլանավորեն մասնագիտացված ենթախմբերի ձևավորումը։

Իրանի պատվիրակությունը նախագահում էր միջազգային հարաբերությունների և առևտրի փոխնախարարի պաշտոնակատար Ահմեդ Ասադզադեն, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։