Իրան. Սիոնիստական ​​ռեժիմը պետք է պատասխան տա Պաղեստինի ժողովրդի արյունը թափելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i156188-Իրան._Սիոնիստական_ռեժիմը_պետք_է_պատասխան_տա_Պաղեստինի_ժողովրդի_արյունը_թափելու_համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին ստիպի պատասխանատվություն կրել անթիվ պաղեստինցիների արյունը թափելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 04:45 Asia/Tehran
  • Իրան. Սիոնիստական ​​ռեժիմը պետք է պատասխան տա Պաղեստինի ժողովրդի արյունը թափելու համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին ստիպի պատասխանատվություն կրել անթիվ պաղեստինցիների արյունը թափելու համար։

Զահրա Էրշադին, իր ելույթում արձագանքելով Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի նախագծին, հայտարարել է. «Այս կողմնակալ և ոչ կառուցողական բանաձևը, որը նախատեսվում է քվեարկության դնել Երրորդ հանձնաժողովում, անազնիվ և որևէ արդարացում չունեցող քայլ է և վկայում է ուրիշներին իրանաֆոբիայի դրդելու քաղաքականության մասին»: 

Էրշադին նշել է, որ բանաձևի նախագծի հիմնական աջակիցների ցուցակի վերանայումը, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ը, Իսրայելի մանկասպան ռեժիմը և արևմտյան որոշ երկրներ, ցույց է տալիս, որ ռասիզմի, օկուպացիայի հիմնական կողմնակիցներն ու  բնիկներին սպանողները փորձում են ուրիշներին հորդորել հարգել մարդու իրավունքները»:  

Նա հավելել է. «Անդամ պետությունների մեծ մասը բազմիցս մերժել է մարդու իրավունքների հարցը որպես քաղաքական ճնշման լծակ կիրառումը և ընդգծել է բոլոր երկրներում երկխոսության, փոխգործակցության և կառուցողական համագործակցության միջոցով մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը»: