Խաթիբզադե. ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահելի չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i156350-Խաթիբզադե._ԱՄՆ_նախագահի_ստորագրությունը_վստահելի_չէ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների արդյունավետ, համատեղ և ստուգելի վերացումն է, և այդ երկրի նախագահի ստորագրությունը վստահելի չէ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 14:20 Asia/Tehran
  • Խաթիբզադե. ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահելի չէ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների արդյունավետ, համատեղ և ստուգելի վերացումն է, և այդ երկրի նախագահի ստորագրությունը վստահելի չէ»։

Ուրբաթ օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ռադիոհեռուստատեսության գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի պայմաններին, ասել է. «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու  պայմանը պատժամիջոցների արդյունավետ, միասնական և ստուգելի վերացումն է, և դա է Վիեննայում մեր բանակցությունների ամբողջ նպատակը»։

Խաթիբզադեն շարունակել է. «Եթե ԱՄՆ-ը Վիեննայում բանակցություններն մասնակցի այս պպայմաններն ընդունելով. և պատրաստ լինի ամբողջովին ու ստուգելու հնարավորությամբ չեղարկել պատժամիջոցները, ​​ապա համաձայնությունը կկայանա ամենակարճ ժամկետում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իհարկե, մենք երաշխիքներ ենք ուզում, որ ԱՄՆ-ն այլևս չի ծաղրի միջազգային իրավունքը»:

Խաթիբզադեն ընդգծել է. «Միացյալ Նահանգները, ներառյալ՝ գործող վարչակազմը, ցույց են տվել, որ չեն կարող կատարել իրենց կողմից տրված երաշխիքները: ԱՄՆ նախագահի ստորագրությունն այնքան վստահելի ու արժեքավոր չէ, որքան նրանք պնդում են, ուստի բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և բանակցող թիմը պնդում է անհրաժեշտ երաշխիքների տրամադրման վրա»։

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի կապակցությամբ Եվրոպայի անգործությանը և խոստումները չկատարելուն, Խաթիբզադեն հավելել է. «Մենք մշտապես բարձրացրել ենք Եվրոպայի անգործության  և դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ի կողմից  2231 բանաձևի խախտման և ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցերը: Սակայն Միացյալ Նահանգները ոչ միայն  միակողմանի պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, այլ նաև ցույց տվեց, թե որքան անուշադիր է Եվրոպան իր պարտավորությունների նկատմամբ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio