Իրանի հարավային ջրերում բռնագրավվել է օտարերկրյա նավ
https://parstoday.ir/hy/news/iran-i156404-Իրանի_հարավային_ջրերում_բռնագրավվել_է_օտարերկրյա_նավ
Իրանի հարավում գտնվող Փարսիան նավատորմի ծովայինները, Փարսիան շրջանի ջրերում առգրավել են մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավ։
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 10:36 Asia/Tehran

Իրանի հարավում գտնվող Փարսիան նավատորմի ծովայինները, Փարսիան շրջանի ջրերում առգրավել են մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավ։

Փարսիան շրջանի «Զոլֆաղար 412» նավատորմի հրամանատար, գնդապետ  Ահմադ Հաջիյանն ասել է. «Հետախուզական տվյալների և համակարգված գործողության արդյունքում,  նավաստիներին հաջողվել է Իրանի ափամերձ ջրերում բռնագրավել օտարերկրյա նավ, որի վրա եղել են անձնակազմի 11 անդամներ»:

Նա հավելել է, որ բռնագրավված նավի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 150 ահզար լիտր մաքսանենգ դիզելային վառելիք, իսկ անձնակազմի 11  անդամները փոխանցվել են Փարսիան շրջանի իրավապահ մարմիններին: