ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Համբուրգում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i156460-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակը_դատապարտել_է_Համբուրգում_Իրանի_հյուպատոսության_վրա_կատարված_հարձակումը
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Համբուրգում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 04:34 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Համբուրգում  Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակումը

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Համբուրգում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակումը։

 Սաիդ Խաթիբզադեն, դատապարտելով, հարձակումը և Գերմանիայի կառավարությանը կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ ապահովելու Իրանի դիվանագիտական ​​տարածքների անվտանգությունը։

Իրանի դիվանագիտական ​​ծառայության  խոսնակն ասել է. «Գերմանիայի կառավարությունից ակնկալվում է, որ հետևողական և արդյունավետ քայլեր կձեռնարկվեն՝ նման հարձակումների կրկնությունը կանխելու համար, միևնույն ժամանակ հետաքննություն կանցկացվի  այս հարձակման կապակցությամբ և հարձակման հեղինակները պատասխանատվության կենթարկվեն»:

Գերմանական տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուրբաթ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Համբուրգում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան,  վնասվել է միայն հյուպատոսության շենքի մուտքը։