Ադրբեջանի տնտեսական պատվիրակությունը կայցելի Իրան
Նոյեմբեր 21, 2021 13:38 Asia/Tehran
Այսօր Թեհրան կժամանի Ադրբեջանի վարչապետի գլխավորած տնտեսական պատվիրակությունը:
Այցի ընթացքում, Շահին Մուստաֆաևը, ով նաև հանդիսանում է Ադրբեջանի տնտեսական, առևտրային և մշակութային համագործակցության պետական հանձնաժողովի նախագահ, կհանդիպի Իրանի արտաքին գործերի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ:
Հաղորդման համաձայն, նախատեսված են Ադրբեջանի պատվիրակության հանդիպումները Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման թեման։
Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին երեկ հանդիպել է Շահին Մուստաֆաևին: Կողմերը քննարկել են Իրանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները և քաղաքական ու տնտեսական հարաբերությունները։
Պիտակ