Ադրբեջանի տնտեսական պատվիրակությունը կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i156504-Ադրբեջանի_տնտեսական_պատվիրակությունը_կայցելի_Իրան
Այսօր Թեհրան կժամանի Ադրբեջանի վարչապետի գլխավորած տնտեսական պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 13:38 Asia/Tehran
  • Ադրբեջանի տնտեսական պատվիրակությունը կայցելի  Իրան

Այսօր Թեհրան կժամանի Ադրբեջանի վարչապետի գլխավորած տնտեսական պատվիրակությունը:

Այցի ընթացքում, Շահին Մուստաֆաևը, ով նաև հանդիսանում է Ադրբեջանի տնտեսական, առևտրային և մշակութային համագործակցության պետական ​​հանձնաժողովի նախագահ, կհանդիպի  Իրանի արտաքին գործերի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ:

Հաղորդման համաձայն, նախատեսված են Ադրբեջանի պատվիրակության հանդիպումները Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման թեման։

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին երեկ հանդիպել է  Շահին Մուստաֆաևին: Կողմերը քննարկել են Իրանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները և քաղաքական ու տնտեսական հարաբերությունները։