Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի և երկրի ԱԳ նախարարի հետ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Օդնբավակայանում Գրոսսին դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպւության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին:
Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյաների հետ Գրոսսիի բանակցությունների առանցքում լինելու են Իրանի ու գործակալության միջև համագործակցության հստակ շրջանակի սահմանման շուրջ բանակցությունները:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երկուշաբթի օրը Թվիթերում անդրադառնալով Թեհրան կատարած իր այցին, գրել է. «Իրանցի պաշտոնյաների հետ անմիջական երկխոսության արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա վերսկսել Իրանում անցկացվող ստուգումները»: