Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i156630-Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_գլխավոր_տնօրենը_ժամանել_է_Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի և երկրի ԱԳ նախարարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 04:35 Asia/Tehran
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի և երկրի ԱԳ նախարարի հետ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝   Ռաֆայել Գրոսսիի գլխավորած  պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Օդնբավակայանում Գրոսսին դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպւության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին:

Հաղորդվում է, որ իրանցի  պաշտոնյաների հետ Գրոսսիի բանակցությունների առանցքում լինելու են Իրանի ու գործակալության միջև համագործակցության հստակ շրջանակի սահմանման շուրջ բանակցությունները:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր  տնօրենը երկուշաբթի օրը Թվիթերում անդրադառնալով Թեհրան կատարած իր այցին, գրել է. «Իրանցի պաշտոնյաների հետ անմիջական երկխոսության արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա վերսկսել Իրանում անցկացվող ստուգումները»: